գրավոր հիշատակությունը 1906 թ-ի սեպտեմբերի 27-ից է) սովորել է
Նախիջևանի ռուսական 7-ամյա դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում: 1907 թ-ին ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը, ընդունվել ՀՀԴ կուսակցության շարքերը, որից հեռացել է 1937 թ-ին: 1908 թ-ին վերադարձել է Կովկաս: 1909 թ-ին ցարական ոստիկանությունը ձերբակալել է նրան (զենք տեղափոխելու համար), 1912 թ-ին ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա:Մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմին (1912–13 թթ.). Անդրանիկի հետ կազմավորել է հայկական կամավորական վաշտ (271 զինվոր) և բուլղարական բանակի կամավորական միավորման կազմում կռվել թուրքերի դեմ. պարգևատրվել է «Սպայական քաջության խաչ» շքանշանով:
Կյանքը